Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ավանդական կուսակցությունները պետք է հզոր լինեն, դա բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից. ՀՀ վարչապետ

Ավանդական կուսակցությունները պետք է հզոր լինեն, դա բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից. ՀՀ վարչապետ
06.03.2013 | 20:22

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական Վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին, Վարչության անդամ Վազգեն Կալթակճյանին և ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Գևորգ Պերկուպերկյանին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին: Սեդրակ Աճեմյանը, մասնավորապես, նշել է. «Մեր նախորդ հանդիպման ժամանակ Դուք համոզմունք հայտնեցիք, որ Հայաստանում անցկացվելու են ազատ և թափանցիկ նախագահական ընտրություններ: Այսօր կարող ենք նշել, որ Հայաստանի իշխանություններն ունեցան այդ քաղաքական կամքը: Ընտրությունները մի քանի քայլ առաջ էին, ինչի մասին են վկայում միջազգային կառույցների արձագանքը: Շնորհավորում եմ Հանրապետության Նախագահին և Ձեզ՝ այս առաջընթացի համար»:

Սեդրակ Աճեմյանն իր խոսքում նաև ցանկություն է հայտնել առաջիկայում ավելի սերտացնել Հայաստանի իշխանությունների հետ փոխհարաբերությունները, ինչին ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ավանդական կուսակցությունները պետք է հզոր լինեն, դա բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից»: Անդրադառնալով ընտրություններին՝ վարչապետն ասել է, որ ժողովրդավարական գործընթացների կազմակերպումն իշխանությունների պարտքն է:

Սեդրակ Աճեմյանը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարության կողմից սիրիահայերին ցուցաբերած օժանդակության համար` նշելով, որ սիրիահայությանը Հայաստանն արժանի ընդունելություն է ցուցաբերել:

Դիտվել է՝ 1293

Մեկնաբանություններ