Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԿԺԴՀ-ում օդային տագնապ է

ԿԺԴՀ-ում օդային տագնապ է
21.03.2013 | 12:06

Այսօր օդային տագնապ է հայտարարվել Փհենյանում և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության մի շարք քաղաքներում։ Այստեղ իրականացվում են խոշորամասշտաբ ռամական զորավարժություններ։ Տագնապի ազդանշանը հնչել է տեղի ժամանակով 09.32-ին։ Զինված ստորաբաժանումներին հրաման է իջեցվել բարձրացնել պատրաստականության մակարդակը։
Ներկայում ԿԺԴՀ-ում խոշորամասշտաբ զորավարժություններ են անցկացվում, որտեղ ներգրավված են ոչ միայն զինված ուժերը, այլև մեծ թվով թիկունքայիններ։ Դրանք համընկնում են ԱՄՆ և Հարավային Կորեայի կողմից անցկացվող զորավարժությունների հետ, որոնք տեղի են ունենում թերակղզու հարավում։

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ