Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ասկե գրուպ»-ը կվերակենդանանա մայիսի վերջին

«Ասկե գրուպ»-ը կվերակենդանանա մայիսի վերջին
03.04.2013 | 15:04

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսել է հետաքրքրվել դեռ խորհրդային տարիներին հիմնված ձեռնարկություններով, որոնց հետ է կապվում ոչ միայն մեր արդյունաբերական ոլորտի անցյալը, այլև` այսօրը:

Այսօր նա կառավարության պաշտոնայների և մի խումբ լրագրողների հետ այցելություններ կատարեց Չարենցավանում գտնվող «Ասկե գրուպ» և «Ձուլակենտրոն» ԲԲ ընկերություններ:

1986թ. գործարկված «Ասկե գրուպ»-ի հիմնական գործունեությունն է եղել սև մետաղների (թուջ, պողպատ) ձուլումը: 2007-08թ.թ. ընկերությունն իրականացրել է նախապատրաստվածքների անընդհատ ձուլման մեքենայի գործարկումը` նախապատրաստվածքների և ամրանների արտադրության համար: 2008թ. երկրորդ կեսին սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով արտադրությունը դադարեցվել էր, քանի որ շուկայում պողպատյա նախապատրաստվածքների գինը նվազել էր 2-2,5 անգամ: Այժմ «Ասկե Գրուպ»-ը իրականացնում է մետաղի ձուլման արտադրամասի վերազինման աշխատանքներ` վերապրոֆիլավորելով այն ամրանների արտադրության կազմակերպման համար:

ՀՀ կառավարության 2011թ. նոյեմբերի 17-ի N1654-Ա որոշմամբ երեք տարի ժամկետով հետաձգվել է ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարումը:

«Ասկե գրուպ»-ը ներդրումային ծրագրի շրջանակներում ներդրումներ է իրականացնում մոտ 30 մլն ԱՄՆ դոլարի չափով (մոտ 12 մլրդ ՀՀ դրամ, որից սարքավորումների արժեք` մոտ 8,64 մլրդ ՀՀ դրամ), որը թույլ կտա ընկերությունում ներդնել «SIEMENS VAI» ընկերության համապատասխան սարքավորումները (ամրանների գլոցման հաստոց` ավտոմատ համակարգով, հիդրավլիկ մկրատ` ջարդոնների մանրացման համար, ձուլման շերեփ և այլն):

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` ներդրումների շնորհիվ ընկերությունը կունենա 350 աշխատատեղ` միջինը 120 հազար դրամ աշխատավարձով: Ի դեպ, աշխատող բանվորները մեր զրույցի ժամանակ նշեցին, որ իրենց ստացած աշխատավարձն ընդամենը հացի փող է, ոչ ավելին:

Ձեռնարկության գործարկումը կլինի մայիսի վերջ-հունիսի սկիզբ ընկած ժամանակահատվածում:

Ընկերության հիմնական շուկան լինելու է Հայաստանը, ինչպես նաև` հարևան երկրները, մասնավորապես` Վրաստանը, Պարսկաստանը:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5002

Մեկնաբանություններ