Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Որն է ԶԼՄ-ների անկախության չափանիշը

Որն է ԶԼՄ-ների անկախության չափանիշը
16.04.2013 | 01:02

Քանի որ Հայաստանում քաղաքական էքստրեմալ իրադարձությունների ժամանակ լրատվական դաշտը միշտ հարձակման է ենթարկվել քաղաքական տարբեր ճամբարների կողմից, և մեր՝ լիբերալ հայացքներով, մեղմ ասած, աչքի չընկնող քաղաքական ուժերը պիտակավորել են իրենց անվերապահ չծառայող լրատվամիջոցներին, դժվար է այդ թեման շրջանցելը: Այսօր էլ, թեկուզ ֆեյսբուքյան քննարկումներին հետևելիս, դժվար չէ նկատելը՝ ով քննադատում է այս կամ այն քաղաքական ուժին, ուրեմն պատվեր է կատարում, ծախված է կամ անմեղսունակ ու չի հասկանում իրենց ազգանպաստ, իմաստուն քաղաքականությունը: Չքննադատողներն ու գովաբանողներն էլ անկախ են: Ուզում եմ պատկերացնել միայն՝ ինչպե՞ս կարող է մամուլն անկախ լինել մի երկրում, որտեղ բիզնեսը սերտաճած է իշխանությանը: Եվ ո՞րն է տվյալ դեպքում անկախության չափանիշը՝ իշխանության առաջին դեմքերին օր ու մեջ ծաղրե՞լը: Բայց եթե այդ ծաղրը իշխանությունները լուրջ ընդունեին, կամ դա սասաներ նրանց իշխանությունը, տվյալ ԶԼՄ-ներին լռեցնելը հաշված րոպեների հարց էր ընդամենը: Ուրեմն պետք չէ գլուխն ավազների մեջ խոթել և այս կամ այն լրատվամիջոցը համարել ծախու, ինչ է թե ձեզ չի ծառայում: Հաշվեք միայն, թե այսօր քանի ԶԼՄ կա, որ հասարակության շահերն է պաշտպանում, մարդու իրավունքներին է տեր կանգնում, ոչ թե այս կամ այն քաղաքական գործչի խոսքը մի հարյուր անգամ վերլուծում: Շատ եք ուզում անկախ մամուլ, պայքարեք, որ մամուլի էդ տեսակը մեր երկրում դառնա դոմինանտ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ