Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Թալանել են Վոլոչկովային

Թալանել են Վոլոչկովային
29.04.2013 | 12:54

Թալանել են բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի տունը։ Այդ մասին հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին։ Ոստիկանությունն այժմ փնտրում է երեք գողերին։ Հաղորդվում է, որ մի քանի մարդ ներխուժել է Վոլոչկովայի տուն, կապկպել սպասուհուն և առևանգել երկու չհրկիզվող պահարան։ Հարձակման ժամանակ պարուհին տանը չի եղել։

Դիտվել է՝ 1722

Մեկնաբանություններ