Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կքանդվի՞ «Զվարթնոցը»

Կքանդվի՞ «Զվարթնոցը»
29.04.2013 | 16:34

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել է Երևանի քաղաքապետին` «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու թույլտվություն ստանալու նպատակով: Պաշտոնական մոտիվացիան այն է, որ ուզում են ունենալ «հարթ տարածք»: Քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը մերժել է դիմումը: Սակայն Փակ շուկայի օրինակը, երբ սեփականատերը անտեսում է թե՛ քաղաքապետարանի ցուցումները, թե՛ ճարտարապետների կարծիքը, մտահոգվելու տեղիք է տալիս:

«Զվարթնոցի» հին շենքը խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության նմուշ է, Վիեննայում եղած ճարտարապետների կոնգրեսում արդեն իսկ դրա մասին նշել են և դիմել են խնդրանքով (ինչպես նաև նման կառույցներ ունեցող այլ պետությունների), որ հատուկ հոգածությամբ վերաբերվեն: Մեզ մոտ հակառակն է, երբ շենքը ապրելու իրավունք ունի, այդ շենքն ուզում են արագ ոչնչացնել»,- այսօր «Վարկած» ակումբում հրավիրված ասուլիսում ասաց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով` մի հիմնական գիծ կա. եթե շենքը վաճառվում է, ինչ պայմաններով էլ ուզում է լինի, ի վերջո, հայտնվում է վտանգավոր եզրին, այսինքն` սեփականատերը չի ուզում կամ ավելորդ է համարում պահպանել օրենքում եղած դրույթները և քանդում է այն:
Պատճառաբանությունները, թե շենքը թույլ է, դրա համար պետք է քանդել, ըստ բանախոսի` անհիմն են, վերջին հաշվով կարելի է ամրացնել և պահել: Նա նշեց նաև, որ այն պետությունները, որոնք իրենք էլ ունեն հայկական հետք կոչվածը, հայկական շինությունները, շատ հանգիստ կարող են քանդել դրանք, և մենք իրավական, բարոյական իրավունք չենք ունենա դրանց դեմ խոսելու:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ