Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ծախսել ենք, լավ ենք արել

Ծախսել ենք, լավ ենք արել
08.05.2013 | 13:51

Թեև ընտրություններն արդեն հետևում են, ընտրակաշառքի ակնկալիքները ևս, բայց մարդիկ դեռ ընտրակաշառքի արդյունքում ձեռք բերած գումարներն են հաշվում, ում «քցեցին», ում «խաթեր» ձայն տվեցին և այլն:

Իսկ ինչպես հայտնի է նման խոսակցությունների համար լավագույն վայրերից մեկը երթուղային տաքսին է: Երեկ այդպիսի մի տեսարանի ականտես եղանք: Միջին տարիքի մի երիտասարդ հեռախոսով բարձր-բարձր խոսում էր հավանաբար ընկերոջ հետ և պատմում, թե ընտրությունների արդյունքում ինչքան աշխատեց: «Պապան վերցրել էր ՀՀԿ-ից, բայց ԲՀԿ-ից էլ բերեցին ու ասինք` լավ ձայները հալալ կկիսվենք: Բայց ով հարցրեց` կասենք լրիվ իրան ենք տվել»,-պատմում էր երիտասարդը: Նրա ոգևորությունը երթուղային տաքսում ոմանց ծիծաղն էր շարժում, մյուսներն էլ խեթ-խեթ նայում էին:
Երկար-բարակ ու հանգամանորեն պատմելով, թե որտեղ, քանի հոգով են ընտրության գնացել, վերջում էլ տղան ազնվորեն խոստովանեց. «վերցրել ենք, ծախսել ենք, լավ ենք արել, մերն էր»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ