Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մկրտություն` Գյուլիստանի բարձունքներում

Մկրտություն` Գյուլիստանի բարձունքներում
10.05.2013 | 14:36

ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի տարածքում է գտնվում Սուրբ Ամենափրկիչ վանքը:

Զորամասի հոգևոր սպասավոր Վոլոդյա սարկավագ Նաջարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Շուշիի ազատագրման տոնին ընդառաջ՝ Մարտակերտի տարածաշրջանի՝ 17-րդ դարի եկեղեցում, օծման և մկրտության արարողություններ են կատարվել:
«Սուրբ Ամենափրկիչը, որ տեղացիներին հայտնի է Նապատ անվամբ, գտնվում է Գյուլիստանի բարձունքներում, Մռավ լեռան փեշին: Հավանաբար ժամանակին կոչվել է Հնապատ կամ Անապատ, հստակ հատնի չէ»,-ասաց նա, պատմեց, ինչպես է կրտսեր սերժանտ Հարություն Համբարձումյանը դիմել իրեն` վանքում մկրտվելու խնդրանքով: Նորանշանակ սարկավագը զինվորին հուսադրող պատասխան է տվել, թեև ծանոթ չի եղել Նապատ վանքին և չի իմացել` հնարավո՞ր է այնտեղ մկրտություն կազմակերպել, թե` ոչ: Այցելել է վանք, պարզել է, որ երբեմնի հոգևոր կենտրոնում Սուրբ սեղան չկա: Հարությունն առաջարկել է եկեղեցու խորանի համար Սուրբ Սեղան պատրաստել: Գանձասարի նշանավոր կաթողիկոս, հայ ազատագրական շարժման հիմնադիր Եսայի Հասան-Ջալայանին նվիրված հուշարձան Արցախում չկա: Հարությունն իր նախաձեռնությամբ քանդակել է նաև Եսայի Հասան-Ջալայանի կիսանդրին: Եվ արդեն մայիսի 7-ին տեղի է ունեցել Սուրբ սեղանի օծման, Եսայի Հասան Ջալալյան կաթողիկոսի կիսանդրու բացման արարողությունները: Նույն օրը նաև յոթ զինվոր են մկրտվել Սուրբ Ամենափրկչում: Օծման արարողությունները կատարվել է ձեռամբ ՀՀԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Վոլոդյա սարկավագն ասում է, որ օրը պատահական չի ընտրված, մայիսի 7-ին է կազմակերպվել Շուշիի օպերացիան: Ի դեպ, սարկավագը Հարությունի կնքահայրն է դարձել, նա զինվորին Եսայի անունն է տվել:
Զորմասի հիմնադիր, ՀՀ ազգային հերոս Շահեն Մեղրյանի հուշարձանի ստեղծումը Հարություն Համբարձումյանի հաջորդ քայլն է:
«Նա տաղանդավոր զինվոր է, կրթված, բազմակողմանի զարգացած ու հայրենասեր: Ծառայում է Հայաստանի զինված ուժերի և պաշտպանության բանակի թերևս ամենաբարդ տեղանքում,- ասաց Վոլոդյա սարկավագը:- Մենք առաջարկեցինք նրան գումարտակից տեղափոխվել զորամաս, բայց հրաժարվեց` ասելով, որ պետք է մարտական դիրք պահի և ամենադժվար դիրքը: Նույնն ասաց նրա հայրը` իմ տղային ուղարկել եմ ոչ թե հանգստանալու, այլ ծառայելու, նա պետք է հայոց սահմանը անառիկ պահի»:
Զորամասի սարկավագի համոզմամբ` եթե հինգ զինվորից մեկն լիներ այնքան հայրենասեր, որքան Հարությունն է, մենք ոչ մի խնդիր չէինք ունենա, որովհետև այդ մեկ զինվորը օրինակ էր լինելու մյուս չորսի համար:
Միջոցառման կայացման համար Վոլոդյա սարկավագը շնորհակալություն հայտնեց զորմասի հրամանատար գնդապետ Աշոտ Աղաջանյանին, Գումարտակի հրամանատար փոխգնդապետ Արարատ Քյոխյանին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու համայնքին, մասնավորապես` արժանապատիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանին: Առանձնակի շնորհակալություն հայտնեց ՀՀԶՈՒ Հոգևոր Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, ով սիրով համաձայնվեց օծման արարողությունը կատարել, ՀՀԶՈՒ Հոգևոր փոխառաջնորդ Հայր Մովսեսին և Պաշտպանության Բանակի հոգևոր սպասավոր Սամվել սարկավագին:
Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հարություն Համբարձումյանին պարգևատրել է «Ծովակալ Իսակովի» անվան մեդալով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 10027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ