Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԲՀԿ-ն «Փարավոնի» գրկում իրեն ավելի լավ է զգում (տեսանյութ)

ԲՀԿ-ն «Փարավոնի» գրկում իրեն ավելի լավ է զգում (տեսանյութ)
26.05.2013 | 17:14

ԲՀԿ-ի ընդդիմադիր լինել-չլինելու մասին տարակարծություններին Գագիկ Ծառուկյանը վերջ տվեց ոչ միայն դարի շշմեցուցիչ քաղաքագիտական հայտնագործությամբ` ԲՀԿ-ն որպես քաղաքական այլընտրանք հանրությանը հրամցնելու ցնցող ավետիսով, այլև վերջերս բացված «Փարավոն» ժամանցային համալիրով, որի ինտենսիվ գովազդով է զբաղված Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը:

Սա մի կողմից լավ է, քանի որ Ծառուկյանը պարզապես օգնում է հասկանալու, թե ինչ ընդդիմություն կարող է լինել ինքը` առհասարակ և ինչ այլընտրանք է իրենից ներկայացնում` մասնավորապես: ՀԱԿ-ից հեռացածները միշտ էլ բարձրաձայնել են, որ եթե ԲՀԿ-ն ընդդիմություն դառնա, էշն էլ ծառը կբարձրանա, բայց ամեն անգամ արժանացել են «ՀԱԿ-ից թռածներ», «դավաճաններ», «աբիժնիկներ» և այլ «սահմռկեցուցիչ» մեղադրանքների: Ի ՞նչ ունի հիմա ասելու ՀԱԿ կուսակցությունը, որը դեռ չի հրաժարվել ԲՀԿ-ով բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու մտքից և դրանով իսկ ոչ միայն փորձության տակ է դրել իր` իբրև ընդդիմադիրի իմիջը, այլև հանրությանը ակամայից մեսիջ է ուղարկում՝ ԲՀԿ-ով փրկվելու: Այստեղից էլ` ԲՀԿ-ի ընտրակաշառքներով գայթակղվելու զանգվածային իրողությունը, որին ամեն ընտրությունների բախվում է շատ որոշակի մի շերտ, իսկ հետո անվանարկվում իբրև «հինգհազարանոց»: Արդյո ՞ք ընդդիմությունը, ոչ միայն ՀԱԿ-ը, այլև ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», որոնք ԲՀԿ-ի հետ բանակցային սեղանի շուրջ են նստում առիթից առիթ, կարծում են, որ Հայաստանի` աղքատության ու ահագնացող չափերի հասնող արտագաղթի ֆոնին նման հսկայական համալիր կառուցած մարդը կարող է այն կորցնելու ռիսկին դիմել:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տեսանյութ

«Փարավոն» ժամանցային համալիրի բացում
Դիտվել է՝ 4003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ