Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Արմավիայի» նախկին աշխատակիցներն արդյո՞ք հունիսի 7-ին կստանան իրենց աշխատավարձերը

«Արմավիայի» նախկին աշխատակիցներն արդյո՞ք հունիսի 7-ին կստանան իրենց աշխատավարձերը
30.05.2013 | 16:00

«Արմավիա» ավիափոխադրող ընկերության շուրջ 150 նախկին աշխատակիցներ արդեն վեց ամիս է սպասում են իրենց աշխատավարձին, որը մինչ օրս տարբեր պատճառաբանություններով ավիաընկերությունը չի վճարում: «Արմավիայի»` իր նախկին աշխատակիցներին (շուրջ 200 բորտուղեկցորդներ և օդաչուներ) ունեցած պարտքը 500 հազար ԱՄՆ դոլար է:

Երեկ ՀՀ նախագահականի դիմաց ընկերության աշխատակիցները բողոքի ցույց են արել` պահանջելով վճարել աշխատավարձերը:Նրանք հայտարարել են, որ այլևս չեն կարողանում պահել իրենց ընտանիքները, սպասում են իրենց գումարներին, որպեսզի հեռանան երկրից:
«Արմավիայ» մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ ավիաընկերությունը վաճառում է իր գույքն ու ինքնաթիռները` պարտքերը և աշխատավարձերը աստիճանաբար մարելու համար: Ինչպես նաև բանակցություններ են տարվում այդ ուղղությամբ:
Ավելի ուշ «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտնել է, որ ավիաընկերությանը նույնպես պարտք են և այդ պարտքը ուշացնում են, ինչի պատճառով էլ ձգձգվում է աշխատավարձերի մարումը: Նա վստահեցրել է, որ աշխատավարձերը հունիսի 3-ի փոխարեն կվճարվեն հունիսի 7-ին: Նա նշել է, որ արդեն իսկ բավականաչափ պարտքեր են փակել` մոտ 25 տոկոս:
Ինչպես ասում են` հունիսի 7-ը սարերի հետևում չէ և ավիաընկերության նախկին աշխատողներին մնում է այս անգամ էլ սպասել` ցուցաբերելով համբերատարություն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ