Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երբ քաղաքացին կլինի պահանջված

Երբ քաղաքացին կլինի պահանջված
06.06.2013 | 18:53

Թվում է, թե քաղաքացիական ակտիվությունը, նրանց պահանջների ձևակերպումը պետք է ամենից շատ ուրախացնեին ու ոգևորեին հենց քաղաքական ուժերին, հին ու նորաստեղծ կուսակցություններին, հատկապես` ընդդիմադիր, որոնք իշխանությունների դեմ պայքարում միշտ էլ հենվել են հենց այդ ակտիվ, պայքարող քաղաքացիական հատվածի վրա: Սակայն այսօր հենց նույն ընդդիմադիր շրջանակներից են ամենաշատը հնչում հեգնական կամ կիսահեգնական տոնայնությամբ տեքստեր քաղաքացիական ակտիվիստների հասցեին, ովքեր խորշում են կուսակցական գործունեությունից, քանի որ լավ ծանոթ են հայաստանյան կուսակցությունների բարքերին ու ներքին խոհանոցին:

Եթե հայտնի օլիգարխիկ շրջանակներն են ամեն ընտրության ժամանակ հարձակվում և բռնության ենթարկում իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներին, դա հասկանալի է: Եթե իշխանություններն են վտանգ տեսնում քաղաքացիական ակտիվության մեջ, դա էլ կարելի է հասկանալ, որովհետև հենց քաղաքացիներն են պայքարում և փորձում հասնել կոռումպացված պաշտոնյաների գահընկեցությանը: Անհասկանալի է մնում, թե ինչու են մի տեսակ «վերևից» ու քամահրանքով քաղաքացիական շարժումներին նայում հենց իրենց ընդդիմադիր համարող կուսակցություններն ու կուսակցականամերձ անհատները:
Չէ՞ որ հենց այդ ակտիվ քաղաքացիներն էին մեկ տարի առաջ պայքարում Մաշտոցի պուրակի համար, և, ի վերջո, հասան հաջողության: Այդ ակտիվ քաղաքացիներն են պայքարում ու բարձրաձայնում բանակում տեղի ունեցող սպանությունների, անարդար դատավճիռների դեմ ու փորձում զսպաշապիկի դեր խաղալ: Հասարակության և պետության շարժիչ ուժը հենց այդ ակտիվ քաղաքացին է, որը չի ցանկանում ենթարկվել կուսակցական հրահանգներին կամ կուսակցական լիդերների կամայականություններին: Եվ այն քաղաքական ուժերը, որոնք հավակնում են իրական բարեփոխումների, ոչ թե առաջնորդվում են ներկայիս իշխանությունների տեղը զբաղեցնելու անառողջ մղումով, հենց իրենք պետք է փայփայեն, խրախուսեն քաղաքացիական ակտիվիստներին:
Փորձը ցույց է տալիս, ցավոք, որ քաղաքացիական ակտիվիստներն այսօր պահանջված չեն նաև ընդդիմադիր հանրույթներում, կուսակցություններում, որոնցում շարունակվում են առաջնորդվել «յուրային-ոչ յուրային» սկզբունքով: Իսկ «յուրային» լինելը տվյալ դեպքում կուսակցությունների և լիդերների գծին անվերապահ հավատարմությամբ է որոշվում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ