Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած «Խտրականության դեմ» օրինագծի վերաբերյալ

Մարդու իրավունքների  պաշտպանի աշխատակազմի մշակած «Խտրականության դեմ» օրինագծի վերաբերյալ
07.06.2013 | 01:03

Սույն հայտարարությամբ կրոնի ենթահանձնաժողովի անդամներն իրենց խոր մտահոգությունն են հայտնում ՄԻՊ-ի աշխատակազմի մշակած «Խտրականության դեմ» օրինագծի առնչությամբ: Ցավոք, այսօր արդեն անհերքելի իրականություն է, որ նշված օրինագծով ՀՀ-ում հիմք է դրվում անբարոյության և այլասերվածության օրինականացմանը: Օրենքի ուժ ստանալու դեպքում հիշյալ օրինագիծը անթաքույց կերպով օրինականացնելու է մեր հայրենիքում սեռական փոքրամասնությունների արմատացումն ու նրանց կենսակերպի քարոզչության տարածումը: Փաստում ենք և ահազանգում, որ վտանգված են ոչ միայն ընտանիքի ինստիտուտը և քրիստոնեական արժեհամակարգի մյուս բաղկացուցիչները, այլև հենց յուրաքանչյուրիս ընտանիքում մեծացող երեխաների ու մեր հայրենիքի ապագան: Այս պարագայում մեզ համար առնվազն անհասկանալի է ՀՀ պետական, քաղաքական գործիչների, ինչպես նաև խորհրդարանական ուժերի կրավորական կեցվածքը այլասերվածության օրինականացմանն ուղղված այս գործընթացների հանդեպ: Վրդովեցուցիչ է նաև, որ ՀՀ պաշտոնական ներկայացուցիչներն իրենց ստորագրությունը դնելով մի շարք համապատասխան միջազգային պարտավորությունների ներքո, ըստ էության, միասեռականության տարածման ծուղակի մեջ են գցել Հայաստանի հասարակությանը: Որպես ՀՀ նախագահի աշխատակազմին կից գործող խորհրդատվական մարմնի բաղկացուցիչ` կրոնի ենթահանձնաժողովն ահազանգում է, որ տնտեսական խնդիրների, արտագաղթի, քաղաքական և կառավարման ճգնաժամերի անբարենպաստ պայմաններում մեր երկրի առջև ծառացել է մի նոր վտանգ` վերջնական բարոյազրկումը, որն անխուսափելի է միասեռականության օրինականացման դեպքում: Նման հարվածը կարող է բախտորոշ լինել մեր հայրենիքի համար: Այդ իսկ պատճառով կոչ ենք անում մեզ պարտադրվող անբարոյության և այլասերության քարոզչության դեմ ազգային համախմբման և անզիջում պայքարի հանուն մեր երեխաների, մեր գալիք սերունդների և մեր հայրենիքի ապագայի:


ՀՀ Հանրային խորհրդի կրոնի ենթահանձնաժողով

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ