Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Նախարարը տեղյա՞կ է, թե ինչպիսին է մարզային ծննդատների վիճակը»

«Նախարարը տեղյա՞կ է, թե ինչպիսին է մարզային ծննդատների վիճակը»
12.06.2013 | 17:50

«Գյուղերի ունևոր խավը կաշխատի իր հարսներին լավ պայմաններում ծննդաբերելու տանի, իսկ նրանք, ովքեր ավելի համեստ են ապրում, կծննդաբերեն իրենց մարզում` բավարարվելով այնտեղի պայմաններով»,-այսպիսի կարծիք հայտնեց այսօր սոցիոլոգ Ահարոն ԱԴԻԲԵԿՅԱՆԸ` անդրադառնալով առողջապահության ոլորտում «Ծննդաբերության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշմանը: Նրա գնահատմամբ, մարզերի ծննդատներում դեռ այն պայմանները չկան, որպեսզի հղիները մնան այնտեղ և ծննդաբերեն: Հետևաբար, ինչպես սոցիոլոգն ասաց, նախարարությունը պետք է նախևառաջ հասցներ իրավիճակը նրան, որ մարզային ծննդատները համալրված լինեին նույնչափ, որքան քաղաքներում է.

«Նախարարը մինչև այս որոշումը տեղյա՞կ է, թե ինչպիսին է մարզային ծննդատների վիճակը, հագեցվածության մակարդակը և արդյո՞ք դրանք համապատասխանում են Երևանի ծննդատներին»: Այնուամենայնիվ, Ադիբեկյանը համոզված է`ծննդկան կնոջ համար Երևանում ավելի հեշտ է լավ մասնագետ գտնել, քան իր մարզի ծննդատանը: «Երբ կինն առանց պատճառի չի ցանկանում ծննդաբերել իր մարզում, գալիս է, օրինակ, Երևան և վճարում 107 հազար դրամ` որոշումն արդարացված է: Սոցիալական և իրավական հարցեր են առաջ գալիս: Եվ վերջին հաշվով` դա կապված է մոր և մանկան առողջության հետ: Նորմալ ծննդաբերությունը կախված է հիմնականում հղի կնոջ առողջությունից և հարց է, թե որքանո՞վ կարող են մարզերում հղի կնոջ համար որակյալ սպասարկում ապահովել»,-ասաց նա:
Ա. Ադիբեկյանը նշեց, որ այդ որոշումն առաջ կբերի մի շարք խնդիրներ. «Այս որոշմամբ փորձում են ոլորտը մասնավորեցնել ու բիզնես դարձնել: Այս քայլը հանգեցրել է նրան, որ առաջանան մասնավոր ծննդատներ: Եթե գնում ենք մասնավորեցման՝ դա դրական եմ գնահատում, բայց եթե դա պատնեշ է ՝ փակելու դեպի Երևան ծննդաբերել գնացող կանանց ճանապարհը, շատ վատ է»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ