Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանում կամավոր արյուն հանձնողների թիվը շատ փոքր տոկոս է կազմում

Հայաստանում կամավոր արյուն հանձնողների թիվը շատ փոքր տոկոս է կազմում
14.06.2013 | 16:18

Հայաստանում 18 տարին լրացած ցանկացած քաղաքացի կարող է արյուն հանձնել: Մեզ մոտ հիմնականում արյուն են հանձնում հիվանդների հարազատները: Նրանք դոնորների 50 տոկոսն են: Հաջորդը` փոխհատուցվող դոնորնեն են` 43,8 տոկոս (ովքեր վարձատրվում են ՀՀ բյուջեից` 10-15 հազար դրամ): Ամենափոքր տոկոսը կազմում են կամավոր արյուն հանձնողները` հինգ տոկոս. «Ի տարբերություն Հայաստանի, զարգացած երկրներում արյուն հանձնողների ամենամեծ տոկոսը կազմում են անվարձահատույց դոնորները»,-Արյան համաշխարհային օրվան նվիրված ասուլիսում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գլխավոր արյունաբան Սմբատ ԴԱԼԲԱՇՅԱՆԸ: Նրա փոխանցմամբ, 2012թ. տվյալներով կատարվել է 15 հազար արյունատվություն, սակայն այս հարցում Հայաստանի պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ է թիվը հասցել 60 հազարի:

Յուրաքանչյուր արյունատվության ժամանակ դոնորից վերցնում են 450 մլ արյան բաղադրամասեր: Ս. Դալբաշյանը հերքեց տարածված այն թյուր կարծիքը, թե արյուն հանձնելը վնասում է առողջությանը և կախվածություն առաջացնում. «Դոնոր դառնալը ոչ մի ձևով չի վտանգում առողջությունը, ընդհակառակը`արյունատվության ժամանակահատվածում ոսկրածուծն ավելի արագ է աշխատում`օրգանիզմին մատակարարելով արյուն»,-վստահեցրեց գլխավոր արյունաբանը` նշելով, որ Հայաստանում քիչ են երրորդ և չորրորդ կարգի բացասական ռեզուսով արյուն հանձնողները:
Բանախոսի տեղեկացմամբ, արյան դոնոր չեն կարող դառնալ ՄԻԱՎ վարակակիրները, ուռուցքային, հոգեկան, ինֆեկցիոն տարբեր հիվանդություններով, ինչպես նաև` սիրտ-անոթային խնդիրներ ունեցողները:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ