Հունիսի 20-ը նշվում Է որպես Փախստականների համաշխարհային օր: Այն սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2001 թվականին՝ ի նշան համերաշխության Աֆրիկայի հետ, որտեղ գտնվում էր աշխարհի փախստականների մեծ մասը: Ինչպես ասված Է ՄԱԿ-ի` փախստականների գործերի գերագույն կոմիսարիատի վարչության զեկույցում, 2010 թվականի դրությամբ աշխարհում փախստականների թիվը հասել Է 43,7 միլիոնի, ըստ որում՝ նրանց 80 տոկոսը զարգացող երկրների բնակիչներ են: Ըստ զեկույցի՝ քաղաքացիություն չունեցող անձանց թվաքանակը անցած տարի կազմել է 3,5 միլիոն մարդ: Միաժամանակ՝ երկրների ներսում վերաբնակված անձանց թիվը կազմել է 27,5 միլիոն, ապաստան փնտրողներինը՝ 850 հազար:
Հիմնական պատճառը, որը մարդկանց ստիպում է թողնել իրենց տները, շարունակում է մնալ պատերազմը: Ինչպես նշվում է զեկույցում՝ տեղահանվածների 55 տոկոսը այնպիսի երկրներից են, որտեղ պատերազմական գործողություններ են ընթանում` Աֆղանստան, Սոմալի, Իրաք, Սիրիա և Սուդան:
Նշենք նաև`1988-ին Ադրբեջանից Հայաստան է փախել շուրջ 360 000 հայ:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ