Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սև ծովում վտանգավոր է լողալ

Սև ծովում վտանգավոր է լողալ
21.06.2013 | 12:07

Ամառային սեզոնի բացվելու հետ միասին մեծանում է նաև բժիշկների անհանգստությունն ու վախը`կապված լողափերում բազմաթիվ վտանգավոր վարակների ու վնասակար մանրեների հետ: Սև ծովը, որը համարվում է հանգստյան առաջին վայրերից մեկը և հարյուրավոր մարդիկ նախընտրում են հենց այդ լողափում անցկացնել իրենց ամառային հանգիստը (ի դեպ, մեր հայրենակիցներից շատերը նույնպես նախընտրում են իրենց ամառային հանգիստը կազմակերպել այդտեղ), լի է առողջության համար վտանգավոր բազմաթիվ երևույթներով:

Ինչպես հայտնում է delfi.ua ուկրաինական լրատվական կայքը, Առողջապահության նախարարությանը կից տեղի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Լիտուսը զգուշացրել է սպասվելիք վարակների մասին: «Ծովափյա ավազի հետ շփման միջոցով մարդուն կարող է փոխանցվել ցանկացած հիվանդություն. դրանք կարող են լինել թե սնկային, և թե վիրուսային: Դուք պետք է հստակ հասկանաք, որ ձեզանից առաջ այս ավազի վրա կարող է եղած լինել ցանկացած բան»,-ասել է նա:

Բժշկի խոսքով,վարակի ամենամեծ աղբյուրն են փայտե լողաթախտերը: Այդ իսկ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս որպես պաշտպանիչ միջոց օգտագործել սավաններ, և փոխել այն ամեն օր:

Մեծաքանակ միկրոբներ կան նաև լողավազաններին ամրացված ձողերի, հանդերձարանների և սանհանգույցների մոտակայքում:

Խստիվ արգելվում է բոբիկ ոտքով քայլել նշված վայրերում, իսկ եթե դա տեղի է ունեցել`հետագա բարդություններից խուսափելու համար անհապաղ ախտահանել ոտքը:

Տեղի բժիշկները նաև նախազգուշացնում են ծովի ջրի աղտոտվածության մասին: «Աղտոտվածությունը մեծ է հատկապես ջրի ընդերքում, որի մեջ կուտակվում են բազմաթիվ ծանր մետաղներ, ինչի հետևանքով էլ ախտածին երևույթները բարձրանում են մակերես: Ինքնին սա շատ վատ է, քանի որ մարդն հիմնականում մակերեսի վրա է գտնվում և նրա մարմինը անընդհատ շփման մեջ է դրանց հետ: Ցավալի է, որ դրան բացարձակապես ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,-Պետդումայում իր ելույթի ժամանակ ասել է ռուս գիտնական Ֆլինտը:

Ինչպես հաղորդում է MIGnews.com.ua-ն, ուկրաինացիները տարեցտարի հրաժարվում են ամառային հանգիստը հայրենի Սև ծովում անցկացնելուց: Պատճառը ոչ միայն վերը նշված հանգամանքներն են, այլև մատուցվող ծառայությունների բարձր գները:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ