Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ոչ մի բանակցություն քաղաքապետարանի հետ, միայն պահանջներ

Ոչ մի բանակցություն քաղաքապետարանի հետ, միայն պահանջներ
26.07.2013 | 16:38

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի, «Երևանտրանս» ընկերության տնօրենի հրաժարականը պահանջող մի քանի ակտիվիստներ անժամկետ նստացույց են հայտարարել քաղաքապետարանի շենքի առջև։ Վերջիններս երգում, պարում են, զվարճանում ոռոգման ջրի շիթերի տակ՝ պարբերաբար արժանանալով գնդապետ Վ. Օսիպյանի նկատողություններին։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը նշում է, որ բազմիցս փորձել է բանակցել ցուցարարների հետ սեղանի շուրջ, քաղաքակիրթ պայմաններում, սակայն վերջիններս հրաժարվել են՝ ասելով, որ դա կանեն միայն իրենց պահանջները կատարելուց հետո։ Ս. Մակարյանը նշել է նաև, որ նրանց կողմից ներկայացված պահանջագրի բոլոր կետերը ուսումնասիրվում են։

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ