Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ակտիվիստ. «Ոչ ոք իրավունք չունի ապակողմնորոշելու մեզ»

Ակտիվիստ. «Ոչ ոք իրավունք չունի ապակողմնորոշելու մեզ»
27.07.2013 | 17:13

Այս գիշեր ջրցան մեքենաները որոշել են ոռոգել քաղաքապետարանի այն կանաչապատ տարածքը, որի վրա նստացույց էին անում ակտիվիստները: «Ցերեկը արդեն ջրել էին այդ հատվածը, նույնիսկ դեռ չէր չորացել, բայց մարդիկ որոշեցին գիշերն էլ ջրել:Ինչ կարող եմ ասել, դա իրենց գործն է: Այն, որ ամեն կերպ փորձում են խոչընդոտել մեր ակցիային` դա փաստ է: Մենք շարունակելու ենք մեր պայքարը. Այն արդարացված է, և ոչ ոք իրավունք չունի ապակողմնորոշելու մեզ»,-ասաց ակտիվիստ Գոռ Առաքելյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1393

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ