Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արմեն Սարգսյանը վերադառնում է պետական ծառայության

Արմեն Սարգսյանը վերադառնում է պետական ծառայության
27.09.2013 | 11:16

Հայաստանի Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերությունը տեղեկացրել է, որ Արմեն Սարգսյանը հեռացել է ոչ գործադիր տնօրենի պաշտոնից, որին նշանակվել էր 2013-ի մարտին: Ընկերությունը հաղորդել է, որ նրա հեռանալը պատճառաբանվում է հանրային պաշտոնում առաջիկա նշանակմամբ: Ամենայն հավանականությամբ Արմեն Սարգսյանը կդառնա Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան: Կարինե Ղազինյանի մահից հետո Հայաստանը Լոնդոնում դեսպան դեռ չունի: Արմեն Սարգսյանի համար դա կլինի երկրորդ նշանակումը նույն երկրում` Մեծ Բրիտանիայի դեսպան նա արդեն եղել է 1996 թ.:

Դիտվել է՝ 3064

Մեկնաբանություններ