Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
30.09.2013 | 23:35

...թե Գևորգ Կոստանյանի նշանակումը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀԿ-ում նոր «մտորումների» դուռ է բացել: Առերևույթ անչափ ուրախ շնորհավորելով նրան, ցույց տալով, թե որքան երջանիկ են վերջինիս բարձր պաշտոն ստանալու առիթով, իրականում ՀՀԿ-ի «պահպանողականները» ծանր ապրումների մեջ են, նախ` վարչապետին չփոխելու Սերժ Սարգսյանի հաստատակամության, ապա` երիտասարդ սերնդին նման քարտ-բլանշ տալու հեռանկարից: Պահպանողականները հասկանում են, որ «նախագահի իրավահաջորդ» իրենց նախագիծը նույն վտանգի տակ է հայտնվել, զի այդ «դերի» համար նույնպես կնախընտրվի երիտասարդ, ներկայացուցչական որևէ մեկը, ուստի վերջիններս սկսել են «կոտորումն մանկանց» օպերացիան` փորձելով աջ ու ձախ վարկաբեկել «մանկանց»` ՀՀԿ երիտթևին:

Դիտվել է՝ 1787

Մեկնաբանություններ