Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աջակցություն Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը

Աջակցություն Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը
10.10.2013 | 11:20

Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ)՝ Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Աջակցություն Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը» ծրագիրը: Ծրագրի իրականացման գործընկերն է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ), որը ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ է մատուցելու երիտասարդ ձեռներեցներին՝ ձեռնարկատիրությանը վերաբերող մասնագիտացված դասընթացների, խորհրդատվության և տեխնիկական օգնության միջոցով: Փորձնական փուլն անցկացվում է Լոռու և Շիրակի մարզերում: Ծրագրի հիմնական գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարությունները, Լոռու և Շիրակի մարզպետարանները:
Հոկտեմբերի 9-ին Լոռու մարզպետարանի դահլիճում հերթական հանդիպումը տեղի ունեցավ ՄԱԶԱԿ-ի և մարզպետարանի ներկայացուցիչների միջև՝ հատկորոշելու մարզի տնտեսության զարգաման այն երեք հիմնական ոլորտները, որոնց ուղղությամբ առավել նպատակահարմար կլինի իրականացնել փոքր և միջին բիզնես-ծրագրեր: Հանդիպմանը մասնակցում էին Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Ռոբերտ Սարգսյանը, մարզպետի օգնական Արման Սարգսյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կազմակերպության ղեկավար Վահե Դոխոյանը: Տ. Բադոյանը և Լ. Ասլանյանը նշեցին, որ մարզի տնտեսության զարգացման համար՝ որպես հիմնական ուղղություններ կարևորվում են հիմնականում տուրիզմն ու գյուղատնտեսությունը՝ մասնավորապես անասնապահությունը, և ցանկալի է, որ բիզնես-ծրագրերն առնչվեն հենց այս ոլորտներին, սակայն չկրկնեն մեկը մյուսին: Առաջադրված հարցերի շուրջ քննարկում կազմակերպվեց: ՄԱԶԱԿ ներկայացուցիչները նշեցին, որ առաջիկայում մարզում շուկայի ուսումնասիրություն կկատարվի:
Ինչ վերաբերում է «Աջակցություն Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում կազմակերպվող բիզնես-դասընթացներին և բիզնես գաղափարների մշակման գործընթացին, ապա այն կմեկնարկի արդեն այս տարի:

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ