ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Սիրիահայ համայնքն ունի վերականգնվելու ներուժ»

«Սիրիահայ համայնքն ունի վերականգնվելու ներուժ»
11.10.2013 | 14:26

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն այսօր հյուրընկալվելով «Նոյյան տապան» մամուլի ակումբում, անդրադարձավ սիրիահայերի խնդիրներին: Ըստ նրա՝ այսօր ամենաթեժ կետը Հալեպն է:

Անդրադառնալով թուրքական գործոնին՝ Շահան Գանտահարյանը նշեց, որ Թուրքիան իր լեզվական և մշակութային կենտրոնները փակեց Բեյրութում:

Նա հիշեցրեց, որ Լիբանանը միակ արաբական պետությունն է, որը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների կողմից սիրիահայերին ցուցաբերվող աջակցությանը, ապա նա նշեց, որ պետք է իրականացվի համալիր ծրագիր, նրանց ապահովեն աշխատանքով, որպեսզի սիրիահայերը մնան Հայաստանում: Ըստ Շահան Գանտահարյանի՝ սփյուռքահայ կազմակերպությունները սիրիահայ համայնքը դիտարկում են որպես ռազմավարական և համասփյուռքյան նշանակություն ունեցող գործոն: Նա կարծիք հայտնեց, որ համեմատական խաղաղություն հաստատելուն զուգահեռ՝ համայնքն ունի վերականգնվելու ներուժ:

Անդրադառնալով պատերազմի լուսաբանման խնդիրներին՝ Շահան Գանտահարյանը նշեց, որ այնտեղ ակտիվ աշխատում են թուրքական գործոնն ու թուրքական քարոզչությունը: Ըստ «Ազդակ»-ի խմբագրի՝ դժվարություններ են ծագում թեժ կետից՝ Հալեպից տեղեկատվություն ստանալու գործում, և իրենք հիմնական տեղեկատվությունը ստանում են Դամասկոսի թղթակցի հետ կապ հաստատելով:

«Դեպի Հալեպ ելք ու մուտքը վտանգված է»,- ասաց սփյուռքահայ լրագրողը: Նա տեղեկացրեց, որ Հալեպ տանող ճանապարհին լինում են առևանգումներ, սպանություններ, կան նաև անհայտ կորածներ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ