ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արևի վրա «օձ» է հայտնվել

Արևի վրա «օձ» է հայտնվել
13.10.2013 | 11:47

Տիեզերական աստղադիտարանը (НАСА- Solar Dynamics Observatory) օրերս արձանագրել է հազվագյուտ իրադարձություն. Արևի մթնոլորտում ձևավորվել է մեծ պլազմային լար, որը ձգվել է աննախադեպ չափերի` փակելով սկավառակի լույսի կեսը: Աստղագետները այն նմանեցրել են օձի: Երեքշաբթի օրը Ռուսաստանի Երկրային մագնիսական ինստիտուտը տեղեկացրել է, որ «օձը» պոկվել է արևից և նրա պլազմայի մի մասը թռել է Երկրի վրա: Չորեքշաբթի արևային առեղծվածը հասել է մեր մոլորակ, ինչի հետևանքով առաջացել է մագնիսական փոթորիկ` իհարկե ոչ ուժեղ: Շատ մարդիկ սակայն զգացել են այն` ունենալով գլխացավեր, սրտի արագ բաբախյուն, կրծքավանդակի ցավեր, անհանգստություն, անքնություն: Բարեբախտաբար, լուսատուի առաջացրած առողջական խնդիրները ժամանակավոր են: «Փոթորիկը» պահպանվել է մինչև ուրբաթ, իսկ շաբաթ օրն արդեն թուլացել է:
Աստղագետները նշում են, որ վերջին անգամ Արևի վրա «օձ» հայտնվել է 2010-ի դեկտեմբերին, որը ձգվում է 700 հազար կմ: Լուսատուն ամբողջությամբ չի հեռացել Արևից և փակվել է նրա ներսում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ