ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Միշել Օբաման լքել է իր այգին` բյուջետային ճգնաժամի պատճառով

Միշել Օբաման լքել է իր այգին` բյուջետային ճգնաժամի պատճառով
16.10.2013 | 16:52

ԱՄՆ նախագահի աշխատակազմը նվազեցրել է բուսական այգու ծախսերը, որը ստեղծվել էր Սպիտակ տան առաջին տիկնոջ Միշել Օբամայի կողմից:

Այժմ Սպիտակ տան բանջարանոցում ջրում են միայն թմբերը, իսկ բերքը թողնում են տեղում, չեն հավաքում: Դա մեծամասամբ պայմանավորված է բյուջետային ճգնաժամի հետևանքով: Սպիտակ տան շատ աշխատակիցնր, որոնք ինքնակամ հավաքում էին հասած միրգն ու բանջարեղենը, ուղարկվել են արձակուրդ: «Եվ հիմա հասած միրգն ու հատապտուղները բաժին են հասնում Սպիտակ տան տարածքում ապրող սկյուռիկներին և աղվեսներին»,-հայտնում են տեղի ԶԼՄ-ները: Ինչպես տեղեկացնում է obamafoodorama.blogspot.com կայքը, հասած բերքը ընկնում է գետնին ու նեխում, իսկ կարտոֆիլն ուտում են որդերը: Հեղինակն իր բլոգում նշել է, որ բյուջետային ճգնաժամի պատճառով նախագահական վարչակազմն արդեն կորցրել է մեծ քանակությամբ առաջին սորտի բանջարեղեն:

Բանջարանոցը ստեղծվել է 2009-ին` Միշել Օբամայի նախաձեռնությամբ: Առաջին տիկինը ամերիկացի երեխաներին սովորեցրել և բացատրել է առողջ սննդի կարևորության մասին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ