Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՈՒկրաինան, ինչպես և Վրաստանը, կստորագրեն Ասոցացման համաձայնագիրը

ՈՒկրաինան, ինչպես և Վրաստանը, կստորագրեն Ասոցացման համաձայնագիրը
05.11.2013 | 13:33

Յոթ տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանը կրկին դարձել է վրացական գինիների ամենախոշոր ներմուծողը: Այս տարվա հունիսից մինչև սեպտեմբեր Ռուսաստան է արտահանվել 8 մլն 917,7 հազար շիշ գինի, որը կազմել է Վրաստանի ընդհանուր արտահանման 33,7 տոկոսը: Այս ֆոնին ուկրաինական «Roshen» ընկերությունը սկսել է աշխատեղերի կրճատումները իր ձեռնարկություններում: Թեև Ռուսաստանի կողմից «Roshen»-ի արտադրանքի ներկրման արգելքին, ընկերության սեփականատեր Պյոտր Պորոշենկոն հավաստիացրել էր, թե չի պատրաստվում կրճատումներ անել: Այսօր արդեն փաստ է, որ «Roshen»-ի ուկրաինական ձեռնարկություններում կրճատումներ են սկսվել: Այս տարվա հուլիսից ուկրաինական քաղցրավենիքի արտահանման դադարեցումը զգալի վնաս է հասցրել արտադրողին և կրճատումները անխուսափելի են դարձել: Ռուսաստանը իր արտաքին քաղաքականության գլխավոր զենքը դարձնելով տնտեսական ճնշումները առաջինի դեպքում բացել է յոթ տարի փակված դռները, երկրորդի պարագայում` անդրդվելի է դեռևս: Նշենք, որ Վրաստանի նկատմամբ ճնշումների թուլացումը պայմանավորված էր Վրաստանի ներսում ներքաղաքական խմորումներով և, ի վերջո, Միխեիլ Սաակաշվիլիի` նախագահի նստավայրից հեռանալու տեսլականով: Ռուսաստանը հույս ունի, որ նոր նախագահը ավելի չափավոր քաղաքականություն կվարի Արևմուտքի հետ` այդպիսով թուլացնելով արևմտյան երկրների ազդեցությունը տարածաշրջանում և իհարկե կմիանա Մաքսային միությանը: Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, սակայն, այսօր հայտարարել է, թե կմասնակցի նոյեմբերի 27-ին Վիլնյուսում տեղի ունենալիք գագաթնաժողովին, և Վրաստանը 2014-ի սեպտեմբերին կստորագրի ԵՄ-ի հետո Ասոցացման համաձայնագիրը: Սա, թերևս, կփոխի ռուսական բարեհաճությունը վրացիների նկատմամբ և չի բացառվում, որ վրացական գինիները ժամանակի ընթացքում կրկին հետ ուղարկվեն հայրենիք: Ինչ վերաբերում է Ուկրաինային, վերջինս հայտարարել է, որ իր ընտրությունը ԵՄ-ի օգտին է և ընտրել Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցների հետևանքները հաղթահարելու ուղին:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ