Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ֆինանսների նախարարը ստում է»

«Ֆինանսների նախարարը ստում է»
16.11.2013 | 13:23

Սրանք ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի խոսքերն են, ով իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ-ում այս օրերին քննարկվող 2014թ. բյուջեի նախագծին: «ԱԺ-ում բյուջեն քննարկելիս հայտարարեցի, որ եկամուտները չկան: Ֆինանսների նախարարը չհասկանալու տվեց և հայտարարեց, թե կան: Եվ այսպես, Սահմանադրության 76 և 83.5 հոդվածներն ասում են, որ բյուջե կոչվածը ոչ միայն ծախսեր են, այլև եկամուտների ձևավորումը; Ասել կուզի` ոչ միայն հենց այնպես եկամուտները, այլև դրանց ձևավորումը (մասնավորապես տնտեսական աճը` ըստ ոլորտների, սպասվելիք հարկային քաղաքականությունը և եկամուտները` ըստ հարկատեսակների)»,-գրել է նախկին վարչապետը և պարզաբանել. «Աժ կայքից հեշտ է տեսնել, որ 2014թ. համար դրանք կազմում են 982 էջ. 23 էջ` օրենքի նախագիծը և 959 էջ` հավելվածները: Ֆինանսների նախարարության կայքում էլ կան և բյուջեի մասին օրենքը, և դրա հավելվածները: Բյուջեի մասին օրենքն այստեղ 27 էջ է, իսկ հավելվածները` էլի 959 էջ»: Հրանտ Բագրատյանը, համեմատելով երկու կայքերում տեղադրված 2014թ. բյուջեի նախագծերը, նշել է, որ կառավարության ներկայացրած փաստաթղթերում «ՀՀ պետական բյուջեի եկամուտների մասին ընդամենը 6 տող է»: «Ֆինանսների նախարարը ստում է` ասելով, թե 20 էջ բյուջեում եկամուտների մասին տեքստ կա` նշված են եկամուտները հարկատեսակներով: Չկա նման բան: ԱԺ-ն ընդունում է բյուջեի մասին օրենքը և հավելվածները: Նայեք և կտեսնեք` 6 տող է (հոդված 2` երկու տող և հոդված 6` չորս տող)»: Նկատի ունենալով ՀՀ բյուջեում եկամուտների ձևավորման բացակայությունը որպես կառավարության գործելաոճին հատուկ տարր, Հրանտ Բագրատյանը եզրակացրել է. «Այսպիսով, ԱԺ-ն արդեն որերորդ տարին է բյուջե չի հաստատում` եկամուտների ձևավորումը չկա: Իսկ եթե եկամուտ չկա, միայն ծախսեր են, ուրեմն սա բյուջե չէ, այլ կառավարության ծախսերի նախահաշիվ»: Պատգամավորը նման վերաբերմունքը գնահատել է որպես «պետականորեն կազմակերպված վակխանալիա»:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ