Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Տարեկան 2,5 մլրդ դոլար է թալանվում պետբյուջեից

Տարեկան 2,5 մլրդ դոլար է թալանվում պետբյուջեից
20.11.2013 | 13:40

«Ժողովրդի մեջ խոր ապատիա է առաջացել, սրանով է նաև պայմանավորված, որ հանրահավաքներ չենք անցկացնում: Բայց սա ժամանակավոր բնույթ է կրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հավելելով, որ հիմա քաղաքական պայքարի ամենաարդյունավետ միջոցը տարբեր հարցերի շուրջ ԱԺ չորս խմբակցությունների նախաձեռնության շուրջ ժողովրդի ակտիվությունն է: Որպես օրինակ, ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց օրերս կուտակային կենսաթոշակային բարեփոխումների շուրջ ակտիվացումը: «Սա բանալին է՝ համախմբված չորս խմբակցություն և դրսում ակտիվ ժողովուրդ»,- նշեց Զուրաբյանը, ընդգծելով, որ իշխանությունները փորձում են այս համախմբվածությունը պառակտել:

Անդրադառնալով կառավարությանը ներկայացրած ՀԱԿ խմբակցության «Համատարած և համակարգված կոռուպցիա» հարցապնդմանը, Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ այն դեկտեմբերի 3-ին կքննարկվի ԱԺ-ում: «Հայաստանում կոռուպցիան համակարգային է և կազմում է մի բուրգ: Հետո կանդրադառնանք նաև անուններին: Մենք ակնհայտ փաստերն ենք հավաքել այս հարցապնդման մեջ, որի պատասխանները կառավարությունն այդպես էլ չտվեց»:
Օֆշորային սկանդալին ևս հարցապնդման մեջ տեղ է հատկացվել, և ՀԱԿ-ը հաշվել է, որ դրա արդյունքում Տիգրան Սարգսյանն ունեցել է 1 մլն 667 հազար դոլարի շահույթ: Ընդհանուր հաշվով, ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի, տարեկան 2,5 մլրդ դոլար է թալանվում պետբյուջեից: Հարցապնդմանը կցվել են նաև ՎՊ-ի բացահայտումները:
ՀԱԿ-ը նաև ուսումնասիրել է բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը և ակնհայտ խախտումներ հայտնաբերել, սա ևս ներկայացվել է կառավարությանը: «Ի՞նչ է արել այս կառավարությունը պաշտոնյաներին պատժելու և բուրգային կոռուպցիան արմատախիլ անելու համար»,- հռետորական հարց բարձրացրեց Զուրաբյանը, հավելելով, որ միամիտ չեն, որ հավատան, թե կառավարությունը հետամուտ կլինի այս ամենին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ