ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Յանուկովիչը վախենում է դրսի հնարավոր միջամտությունից

Յանուկովիչը վախենում է դրսի հնարավոր միջամտությունից
09.12.2013 | 12:21

Այս շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կընթանան ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կընդունվի բանաձև: Մինչ այդ իրավիճակը մնում է լարված: Ընդդիմությունը որոշել է շրջափակել բոլոր վարչական շենքերը: Երեկ մեկուկես միլիոնից ավելի մարդ է մասնակցել «Եվրահեղափոխության» երթին: Կիև են գնում երկրի տարբեր շրջաններից, Մայդանը վերածվել է մի փոքրիկ քաղաքի, որտեղ և քնում են, և ուտում, և հեղափոխություն անում: Երեկ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, թե ընդդիմության` Վիկտոր Յանուկովիչի հրաժարականի վերաբերյալ պահանջը սխալ է: Սիկորսկու մեկնաբանությամբ նախագահը այն մարդն է, ով կարող է որոշումներ կայացնել թե կոալիցիոն կառավարության ձևավորման, թե ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասին: Սիկորսկին գուցե այսպես փորձում է ՈՒկրաինայի ընդդիմությանը խորհուրդ տալ ընտրելու պայքարի արդյունավետության համար առավել հավանական ճանապարհը:

Երեկվանից Կիևում ոստիկանությունը ձերբակալություններ է սկսել` կապված Լենինի արձանի ոչնչացման հետ: Երկու օր առաջ մի խումբ դիմակավոր երիտասարդներ ջարդել են Լենինի արձանը, իսկ «ՈՒդար» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի մեկնաբանությամբ ոստիկանությունը ձերբակալում է նրանց, ովքեր ընդամենը արձանի կողքին կանգնած են եղել: Կլիչկոն ասել է, թե ընդդիմության շտաբում Լենինի արձանի հետ կապված հարց ընդհանրապես չի քննարկվել: «Ես կարծում եմ` Լենինն ընկել է նախանձից: Գիտե՞ք ինչու: Նա արել մեկ հեղափոխություն, Յանուկովիչը` երկու»,-ասել է մեկ այլ ընդդիմադիր կուսակցության` «Բատկիվշչինայի» պատգամավոր Արսենի Յացենյուկը: Ընդդիմության բողոքի ակցիաներին զուգահեռ Ուկրաինայի իշխանությունը ինչ-որ քայլեր է մտմտում անցանկալի զարգացումներից խուսափելու համար: Գերագույն ռադայի «Ռեգիոնների» կուսակցության պատգամավոր Օլեգ Ցարևը պատգամավորական հարցում է ուղարկել երկրի անվտանգության ծառայություն և արտգործնախարարություն` պահանջելով արգելել արտասահմանյան քաղաքագետների և մի շարք քաղաքական գործիչների մուտքը ՈՒկրաինա: Իշխող կուսակցության պատգամավորի կարծիքով` այդ մարդիկ ղեկավարում են ՈՒկրաինայի ընդդիմադիրներին և նրանց արժեքավոր խորհուրդներ են տալիս: Ցարևի «սև ցուցակում» կան ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Վրաստանի քաղաքացիներ, այդ թվում` ռուս քաղաքագետներ Ստանիսլավ Բելկովսկին և Գլեբ Պավլովսկին, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ամերիկացիներ Ֆինք Բրայնը և Վասիլիկ Միրոնը: Ինչպես նշված է Օլեգ Ցարևի հարցման մեջ, ՈՒկրաինայում իրավիճակի անկայունությունը նախապես ծրագրված է եղել: Կարելի է ենթադրել, որ ՈՒկրաինայի գործող իշխանությունը սրանով փորձում է ինչ-որ կերպ վերահսկել իրավիճակը ներսում և կասեցնել դրսի հնարավոր միջամտությանը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ