Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Պահանջը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Պահանջը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը
12.12.2013 | 17:57

ՍԾՏՀ արտգործնախարարների 29-րդ հավաքին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ահմեդ Դավուդօղլուին դիմավորել են բողոքի ակցիայով: Հայ հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության անդամները և մի քանի այլ կազմակերպությունների և կուսակցությունների ներկայացուցիչներ հավաքվել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դավութօղլուն առաջին թուրք պաշտոնյան է, որ 2009-ին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների տապալումից ի վեր ժամանում է Հայաստան: Բողոքի ակցիայի մասնակիցները պարբերաբար «Ճանաչում» և «Հատուցում» էին վանկարկում, հայրենասիրական երգեր երգում:

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ