ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պարային հանդիպում` Նարեկացի արվեստի կենտրոնում

Պարային հանդիպում` Նարեկացի արվեստի կենտրոնում
24.12.2013 | 13:15

Սիրված և ավանդական դարձած ամենամսյա «ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ» ծրագրի այս տարվա վերջին` տոնական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին ժամը 19:00-ին Նարեկացի արվեստի կենտրոնում:

Կազմակերպիչները կոչ են անում տոնական այս միջոցառմանը ներկայանալ ազգային նախշեր պարունակող զգեստերով, հնարավորության դեպքում, նաև տարազներով:
Մուտքն ազատ է:
Նշենք, որ «Մեր պարերը և մենք» ծրագրի շրջանակում հարյուրավոր հայեր արդեն սովորել են իրենց ազգային հնամենի պարերը և պարում են տոնախմբությունների, հարսանիքների և այլ միջոցառումների ժամանակ, իսկ օտարները հնարավորություն են ստանում ճանաչելու հային՝ որպես բարձրարժեք մշակույթ ունեցող հինավուրց ազգի։ Շնորհիվ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի, և հատկապես գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի՝ ամեն ամիս իրագործվում են «Մեր պարերը և մենք» ծրագրի երկու կարևոր նպատակները՝ «Մեր պարեր»-ի ներկայացումը, լուսաբանումն ու ուսուցանումը և «Մենք»-ի՝ որպես «մեր պարերի» կրողների ու փոխանցողների ձևավորումը։

Դիտվել է՝ 1337

Մեկնաբանություններ