ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պենդերեցկու հոբելյանը կնշվի Հայաստանում

Պենդերեցկու հոբելյանը կնշվի Հայաստանում
02.01.2014 | 18:04

Հունվարի 13-16-ը Երևանում կանցկացվի «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը: Այն կազմակերպվել է լեհ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյա հոբելյանի առթիվ։ Հենց այս շաքով էլ մեկնարկելու է «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի 15-րդ համերգաշրջանը:

«Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը մեկնարկելու է հունվարի 13-ին ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և թավջութակահար Բարտոշ Կոզիակի համատեղ ելույթով: Ծրագրում կհնչեն Պենդերեցկու Սերենադ լարայինների համար, Կոնցերտ թավջութակի, լարայինների, հարվածայինների և չելեստայի համար, Սիմֆոնիա թիվ 4 գործերը:

Հունվարի 14-ին «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում ելույթ կունենան ջութակահարներ Անուշ Նիկողոսյանը և Անի Կարապետյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահարներ Արթուր Ավանեսովն ու Ջուլիետա Վարդանյանը, կլարնետահար Դարկո Բռլեկը:

Հունվարի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ են ունենալու Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու «Հովեր» կամերային երգչախումբը, ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին:

Հունվարի 16-ին կայանալու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Քշիշտոֆ Պենդերեցկու համատեղ համարգը: Ելույթ են ունենալու նաև ջութակահար Ագաթա Շիմչևսկան և ալտահար Ռոբերտ Կաբառան:

Համերգների ընթացքում հնչելու են Քշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործությունները:

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ