ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պուտինը նահանջում է

Պուտինը նահանջում է
04.01.2014 | 14:22

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոփոխություներ է մտցրել Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիադայի ընթացքում անվտանգության միջոցների ուժեղացման հրամանագրում` կապված հանրահավաքների և հավաքների անցկացման կանոնների հետ: Համաձայն փոփոխությունների` Սոչիում և հարակից տարածքներում թույլ կտրվի անցկացնել բողոքի ակցիաներ, սակայն դրանք պետք է համաձայնեցված լինեն քաղաքային իշխանության, ինչպես նաև` ՆԳՆ-ի և պետական անվտանգության կառույցների հետ: Հրահանգի նախկին տարբերակով օլիմպիական խաղերին չառնչվող ցանկացած զանգվածային միջոցառում պետք է անցկացվեր այլ ժամանակ: Փաստորեն, Պուտինն իսկապես վախենում է օլիմպիադայի տապալումից: Նախ` օտարերկրյա մի շարք պաշտոնյաների հայտարարությունները Սոչի չմեկնելու որոշման մասին, ապա վերջերս ազատության մեջ հայտնված Pussy Riot-ի անդամների` օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին աշխարհին ուղղված կոչը և նախատոնական վերջին օրերին Վոլգոգրադում տեղի ունենցած երկու պայթյունները լուրջ կասկածի տակ դրեցին Սոչիի օլիմպիական խաղերի հաջող ընթացքը: Պուտինի համար օլիմպիադայի հաջողությունը անձնական պատվախնդրության պես մի բան է դարձել, միայն թե զանգվածային միջոցառումների մասին հրամանագրի որոշ կետերի փոփոխությունը դեռևս երաշխիք չի կարող լինել բոյկոտի հետագա կոչերից խուսափելու համար: Դա գուցե կարող է արևմտյան աշխարհի հասարակության աչքին ժողովրդավարական կամքի պոռթկում դիտվել, բայց գոնե Ռուսաստանի առաջադեմ հասարակությունը լավ գիտե, թե ինչ է նշանակում հանրահավաքների համաձայնեցումը КГБ-ական իշխանության ներկայացուցիչների հետ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ