ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մայդանի պայքարը միայն ուկրաինացիների համար չէ

Մայդանի պայքարը միայն ուկրաինացիների համար չէ
21.01.2014 | 15:42

«Մեդիա» կենտրոնում հրավիրված «Իրադրությունը Ուկրաինայում» քննարկմանը տեսազանգի միջոցով Ուկրաինայում տիրող իրավիճակը ներկայացրեց «Վերածնունդ» միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան: Նա նշեց, որ իրադարձություններն ընթանում են «Դինամո» փողոցում, և որ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ պայքարելու հանուն եվրոպական հեռանկարի: Դմիտրի Շուլգան մտահոգիչ է համարում, որ երկիրը թաթախված է կոռուպցիայի մեջ:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն անդրադարձավ այն փաստին, որ արմատական տրամադրություններ ունեցող զանգվածի վրա պաշտոնական ընդդիմությունը չի կարողանում սահմանել վերահսկողություն: Սերգեյ Մինասյանը նշեց նաև, որ ԵՄ-ն Ուկրաինայի դեպքերի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ: Դմիտրի Շուլգան էլ նշեց, որ ցանկալի է, որպեսզի միջազգային հանրությունը կիրառի սանկցիաներ:

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ էլ՝ Ուկրաինայի իշխանության արձագանքը Մայդանի իրադարձություններին ոչ ադեկվատ էր, և նրանք չփորձեցին գնալ երկխոսության: Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ մարտավարական հարցերում Ուկրաինայի ընդդիմությունը ցուցաբերում է անորոշություն, չնայած հեռանկարում պայքարում է եվրաինտեգրման համար: Նա նշեց, որ պետք է հաշվի առնել, թե այսօր որքանով է մոնոլիտ Ուկրաինայի իշխանությունը, և արդյո՞ք Յանուկովիչին կհաջողվի պահպանել այդ մոնոլիտ բուրգը:

Դմիտրի Շուլգան ահազանգում է, որ Ուկրաինայում մեծ թիվ են կազմում այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում ապրել ստեղծված պայմաններում:

Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ Արևմուտքի աջակցությունը Մայդանին ոչ ադեկվատ էր: Անդրադառնալով Մայդանի իրադարձություններին՝ Դավիթ Շահնազարյանը նշեց, որ դա պայքար է ոչ միայն ուկրաինացի ժողովրդի համար:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 995

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ