ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ո՞վ է խլել պատգամավորի բիզնեսը

Ո՞վ է խլել պատգամավորի բիզնեսը
25.02.2014 | 01:07

Իշխանության մեջ բիզնեսը մեկից մյուսին փոխանցելը կամ խլելը մեզանում սովորական երևույթ են։ Մեր տեղեկություններով, Երևան-Էջմիածին երթուղային գիծը, որը պատկանում էր պատգամավոր Հրանտ Գրիգորյանին, իրենով է արել ԱԺ նախագահի մերձավոր շրջապատի անդամներից մեկը։
Որոշ տեղեկություններով՝ հնարավոր է պատգամավորի վրա ճնշումներ են գործադրել և նա «ինքնակամ» սեփական բիզնեսը տվել է իր վերադասի հովանավորությունը վայելող մարդուն։ Մեզ չհաջողվեց պարզել, թե Հրանտ Գրիգորյանն ինչո՞ւ է հրաժարվել այդ եկամտաբեր բիզնեսից ու արդյոք նրա նկատմամբ Հովիկ Աբրահամյանի «մարդը» ճնշումներ գործադրե՞լ է։
Հայտնի է, որ Հրանտ Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի հարազատն է, սակայն նրանց ջրերը վաղուց նույն առվով չեն հոսում։ Շատերը պնդում են, որ եթե այդպես չլիներ, միանշանակ գեներալն իր հարազատի շահերը կպաշտպաներ ամենաբարձր մակարդակով։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2824

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ