Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
25.02.2014 | 00:14

Որդինե՛ր, պահպանեցե՛ք խաղաղության խրատը, ծածուկ իմաստություն լինի, թե թաքցված գանձ, ի՞նչ օգուտ երկուսից։ Ավելի լավ է այն մարդը, որ թաքցնում է իր հիմարությունը, քան այն մարդը, որ թաքցնում է իր իմաստությունը։ Արդ, պատկառեցե՛ք իմ այս խոսքերից, որ մի բանի մասին պիտի ասեմ. լավ չէ ամեն ինչից ամոթ զգալ և ոչ էլ բոլորին հավատարմությամբ հաճելի լինել։ Հորից ամաչեցե՛ք պոռնկության համար, դատավորից և իշխանից՝ հանցանքի համար, ժողովականներից և ժողովրդից՝ անօրինության համար, ընկերոջից և բարեկամից՝ զրկանքների համար, պանդխտության վայրում՝ գողության համար։


Սիրաքի իմաստությունը 41. 17-23

Դիտվել է՝ 1585

Մեկնաբանություններ