«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Դասընթաց՝ «Ժուռնալիստիկա» մասնագիտությամբ ուսանողների համար

Դասընթաց՝ «Ժուռնալիստիկա» մասնագիտությամբ ուսանողների համար
07.03.2014 | 15:21

Մարտի 7-ին մեկնարկեց «Ես ստորագրում եմ» խորագրով եռօրյա դասընթացը՝ նախատեսված ՀՀ տարբեր բուհերի «Ժուռնալիստիկա» մասնագիտությամբ 25 ուսանողների համար: Ծրագիրը կազմակերպել են «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Դասընթացին մասնակցելու համար հայտ է ներկայացրել շուրջ 100 ուսանող, որոնցից ընտրվել են 25-ը։
«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ նախագահ, ԵՊՀ դասախոս Արման Ղազարյանը նկատեց, որ լրագրողական դաշտում կան խնդիրներ, որոնք դրական լուծման կարիք ունեն։ Այդ խնդիրներից Արման Ղազարյանն առանձնացրեց ժուռնալիստական պատասխանատվության հարցը։ «Առաջիկա 3 օրերի ընթացքում մենք կանդրադառնանք ժուռնալիստական պատասխանատվության տարբեր ոլորտներին և տարբեր տեսանկյուններից ՝ իրավական կարգավորման, ռազմական ոլորտի լուսաբանման և այլն։ Բայց այդ ամենն ի վերջո հանգում է մարդու անձնական պատասխանատվությանը»,- դասընթացի բացման խոսքում նշեց Արման Ղազարյանը։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Սիրանույշ Բադալյանը նշում է, որ ժուռնալիստիկայի հողին ամուր կանգնելու համար նման դասընթացներն անհրաժեշտ են։ Նա նկատում է, որ բուհը և նման սեմինարները տալիս են հիմնական գիտելիքներ, և եթե ուսանողը մի փոքր խորագետ ու գրագետ լինի, կկարողանա դրանք կիրառել գործնականում։
Եռօրյա դասընթացի հիմնական թեմաներն են՝ «ԶԼՄ դերը ժողովրդավարական սոցիալ-քաղաքական համակարգում» (Արման Ղազարյան՝ «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ նախագահ), «Ժուռնալիստական պատասխանատվություն. անանուն նյութերի հրապարակումը լրատվամիջոցներում» (Դավիթ Ալավերդյան՝ «Մեդիամաքս» մեդիաընկերության գլխավոր խմբագիր), «ԶԼՄ գործունեության իրավական կարգավորումը» (Շուշան Դոյդոյան՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ), «Հեղինակային իրավունքը ԶԼՄ-ներում» (Արփինե Հովհաննիսյան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավաբան), «Ռազմական ոլորտի լուսաբանման առանձնահատկությունները» (Դավիթ Ջամալյան՝ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական)։

Դիտվել է՝ 1875

Մեկնաբանություններ