ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

ՈՒկրաինան ինքը պետք է ընտրի իր ապագան

ՈՒկրաինան ինքը պետք է ընտրի իր ապագան
31.03.2014 | 11:48

Վաշինգտոնը չի ընդունի ոչ մի որոշում, որը ձեռք կբերվի առանց ՈՒկրաինայի գործող լեգիտիմ կառավարության մասնակցության: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երեկ երեկոյան տեղի ունեցած հանդիպումից հետո: «Սկզբունքը պարզ է. ոչ մի որոշում ՈՒկրաինայի վերաբերյալ` առանց ՈՒկրաինայի»,-հայտարարել է Քերրին: Պետքարտուղարն ասել է, թե Լավրովի հետ համաձայնության են եկել, որ ճգնաժամից դուրս գալու լավագույն ելքը դիվանագիտական ճանապարհն է: Նա պնդել է ԱՄՆ-ի դիրքորոշումը, որ Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները անօրինական են և ոչ լեգիտիմ: Քերրին նշել է, որ ՌԴ 40 հազարանոց զորքը տեղակայված է ՈՒկրաինայի սահմանից ոչ հեռու: Նրա խոսքով` դրանք այժմ գտնվում են ռուսական հողում, սակայն ԱՄՆ-ը նրանց այնտեղ գտնվելը համարում է պրովոկացիոն: Քերին ասել է, թե ԱՄՆ-ը անհանգստություն է հայտնում այդ զորքերի տեղակայման կապակցությամբ, քանի որ դրանք ստեղծում են վախի մթնոլորտ: «ՈՒկրաինացիներն իրենք կընտրեն իրենց ապագան: Մենք չենք քննարկել դա այս երեկոյան, քանի որ դա անազնիվ կլիներ անել ՈՒկրաինայի բացակայությամբ»,-ասել է Ջոն Քերրին:

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ