Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Եվրախորհրդարանը դատապարտեց Քեսաբի վրա հարձակումը

Եվրախորհրդարանը դատապարտեց Քեսաբի վրա հարձակումը
19.04.2014 | 13:10

Ստրասբուրգում լիագումար նիստում Եվրոպական խորհրդարանն ընդունեց Սիրիայում և Քեսաբում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ բանաձև` իր մտահոգությունները հայտնելով երկրում և հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Եվրախորհրդարանը բանաձևի կետերից մեկում դատապարտում է Քեսաբի վրա կատարված հարձակումը` նշելով. «Ռեժիմի ուժերի և ապստամբ զինյալների, ներառյալ «Ալ-Քաիդա»-ին հարող տարրերի միջև մարտերի արդյունքում Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող հայաբնակ Քեսաբ քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը տարհանվել է»:

Բանաձևում նշվում է, որ Սիրիայում ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունները մեծ ներդրում են ունեցել երկրի կայացման հարցում և խուսափում են պատերազմի ընթացքում կողմնակալություն ցուցաբերել` վախենալով հետագայում սուննի ջիհադիստ զինյալների թիրախ դառնալ:
Եվրախորհրդարանը անհանգստացած է նաև «Ալ-Քաիդա»-ի հետ կապ ունեցող տարրերի կողմից քրիստոնյա և քրդաբնակ գյուղերի գրավմամբ:
Դատապարտող հայտարարություններ են արել նաև պատգամավորները:
Հոլանդացի Բաստիան Բելդերը նշել է, որ բանաձևը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ չի արտահայտում Քեսաբի մասին ողջ ճշմարտությունը` նկատի ունենալով թուրքական ներգրավվածությունը: Նրա խոսքով` հարկավոր է հետաքննել Թուրքիայի դերը Քեսաբի դեմ գրոհի մեջ: Բելգիացի Վերոնիկ դե Կեյսերը դատապարտել է ահաբեկչական խմբավորումների կողմից Քեսաբի հայաթափումը:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ