Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Գերմանիան «ողջամիտ գործընկերություն» կպահպանի Ռուսաստանի հետ

Գերմանիան «ողջամիտ գործընկերություն» կպահպանի Ռուսաստանի հետ
01.05.2014 | 13:18

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառում է ռազմական ներխուժումը ՈՒկրաինա: «Երկու համաշխարհային պատերազմների դասերը չպետք է մոռացվեն»,- հայտարարել է Մերկելը: Վերջինս ընդգծել է, որ ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորումը տեսնում է դիվանագիտական ճանապարհով: «Գերմանիան ՈՒկրաինային կաջակցի նրա դժվարին ճանապարհին և մտադիր է ողջամիտ գործընկերություն պահպանել Ռուսաստանի հետ»,- նշել է Մերկելը:

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ