Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Պուտինը և Մերկելը քննարկել են ՈՒկրաինայի ճգնաժամը

Պուտինը և Մերկելը քննարկել են ՈՒկրաինայի ճգնաժամը
05.05.2014 | 16:01

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են ՈՒկրաինայի ճգնաժամը՝ ընդգծելով միջազգային միջամտության կարևորությունը լարվածության թուլացման համար: Կրեմլի փոխանցմամբ՝ Մերկելը գոհունակություն է հայտնել Դոնեցկում ԵԱՀԿ-ի դիտորդներին ազատ արձակելու հարցում Ռուսաստանի աջակցության համար: Քննարկվել է նաև ՈՒկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական բնական գազի մատակարարման հարցը: Կրեմլը տեղեկացնում է, որ ՈՒկրաինայի հարցով բանակցություններին մասնակցելու նպատակով մայիսի 7-ին Մոսկվա է ժամանելու ԵԱՀԿ-ի գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ