Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Ինչպես են երկրապահները նշելու իրենց տոնը

Ինչպես են երկրապահները նշելու իրենց տոնը
06.05.2014 | 12:41

Մայիսի 8-ը` Երկրապահի օրը, երկրապահ ազատամարտիկները, որոնք այսօր տրոհված են քաղաքական տարբեր ճամբարներում, հիշում ու նշում են տարբեր կերպ:

Երկրապահ կամավորականների միությունը, որն այսօր գլխավորում է գեներալ Մանվել Գրիգորյանը, պատրաստվում է այդ օրը նշել մի շարք միջոցառումներով: ԵԿՄ լրատվական ծառայությունից irates.am-ին տեղեկացրեցին, որ մայիսի 8-ի առավոտյան պատրաստվում են լինել Եռաբլուր-Պանթեոնում, որից հետո Սբ. Էջմիածնի Մայր տաճարում մասնակցելու են սուրբ պատարագի արարողությանը: Պարզվում է, որ ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Գարեգին Բ կաթողիկոսի հետ, որպեսզի այս տարվանից սկսած Հայաստանի և Արցախի բոլոր առաքելական եկեղեցիներում տեղի ունենա պատարագ և հոգեհանգստյան արարողություն: Յուրաքանչյուր եկեղեցում հնչեցնելու են Արցախյան ազատամարտում տվյալ բնակավայրից նահատակված բոլոր զոհերի անունները մեկ առ մեկ: ԵԿՄ վարչության անդամներն ու տեղական ներկայացուցիչները այդ և առաջիկա օրերին շրջագայելու են Հայաստանով մեկ, նախատեսված են այցեր զոհերի գերեզմաններին, մասնակցելու են պատարագներին:
Նախատեսված է, որ ԵԿՄ պատվիրակությունը կմեկնի Արցախ, կմասնակցի այնտեղ տեղի ունեցող միջոցառումներին, որոնք նվիրված կլինեն Շուշիի ազատագրմանը:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ