Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստծո հետ հաշտություն, ինքնահաշտության ճանապարհով

Աստծո հետ հաշտություն, ինքնահաշտության ճանապարհով
12.05.2014 | 11:34

Մայիսի 13-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ կմեկնարկի «Խոկման» արարողություն: «Խոկման» ընթացքում «Աստծո հետ հաշտություն, ինքնահաշտության ճանապարհով» թեմայով քարոզելու է Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:

Քարոզխոսությունից հետո «Խոկման» մասնակիցները հոգևոր երգեցողության և մոմերի լույսի ներքո իրենց ինքնահաշտության մասին խորհելու առիթ են ունենալու:
Խոկումը խոնարհություն է Աստծուն, հոգու խաղաղություն, մեղքերից ձերբազատվելու ձգտում: Խոկման ընթացքում մարդիկ ավելի բարիանում են, փորձում Աստծուց մեղքերի քավություն ստանալ՝ «երկնքում գանձեր դիզելու» համար: Խոկումը նաև երկխոսություն է Աստծո հետ, որտեղ մաքրամաքուր զգացումներ են: Եվ հայտնի է, որ ով կամովին խոնարհվում է Երկնային Տիրոջ առջև, նա ավելի զորեղ ու իմաստուն է դառնում:
Հավարտ արարողության` հավատավոր հայորդիները միասնական աղոթք են կատարելու մասնակիցների և նրանց մերձավորների հոգևոր և մարմնավոր բժշկության, հարազատ հանգուցյալների հոգու փրկության, Հայոց ազգի, նաև պահապան զինվորների համար:

Դիտվել է՝ 5714

Մեկնաբանություններ