Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ֆրանսուա Օլանդ. «Միայն զինադադարը բավական չէ, պետք է լուծում գտնել»

Ֆրանսուա Օլանդ. «Միայն զինադադարը բավական չէ, պետք է լուծում գտնել»
13.05.2014 | 13:08

Հայաստան-Ֆրանսիա տնտեսական հարաբերությունները պետք է զարգանան: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում: Օլանդը նշել է այն պայմանների մասին, որոնցում գտնվում է Հայաստանը. ԼՂ հակամարտություն, փակ սահմաններ, և ասել, որ ֆրանսիական ձեռնարկություններին պետք է համոզել, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ կան ներդրումներ կատարելու համար: «Միաժամանակ պետք է լուծենք որոշ քաղաքական հարցեր»,-ասել է Օլանդը: Վերջինս նշել է, որ Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր պատրաստ ամեն ինչ անել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: «Միայն զինադադարը բավական չէ, պետք է լուծում գտնել: Սա հակամարտություն է, որը հազարավոր կյանքեր է խլել», -ասել է Ֆրանսիայի նախագահը և նշել, որ Ֆրանսիան պատրաստ է ընդունելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, որպեսզի վերջիններս «փոխվստահության միջոցառումների ճանապարհ գտնեն»: Օլանդը նշել է, որ իր երկիրը պատրաստ է նաև աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերություններում, որպեսզի Հայաստանը ՄՄ մտնելու հետ զուգահեռ նաև ներգրավվի ԵՄ որոշ ծրագրերում:

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ