ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Թուրքիայում ածխահանքի պայթյունի զոհերի թիվը հասել է 282-ի

Թուրքիայում ածխահանքի պայթյունի զոհերի թիվը հասել է 282-ի
15.05.2014 | 11:39

Թուրքիայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից զոհվածների թիվը հասել է 282-ի: Հարյուրից ավելի հանքափորների ճակատագիրը անհայտ է, նրանց ողջ գտնելու հավանակությունը գնալով նվազում է: Հանքահորում շարունակվում է հրդեհը, որը դժվարացնում է փրկարարական աշխատանքները: Փրկարարներից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց` ուժասպառվելու և շմոլ գազից թունավորվելու պատճառով: Երկրում հայտարարված է եռօրյա սուգ: Թուրքիայի խոշոր արհմիությունները մեկօրյա գործադուլ են հայտարարել երկրի ողջ տարածքում:
Հանքը, ուր տեղի է ունեցել պայթյունը, սեփականաշնորհվել է 2005-ին: Արհմիությունները տեղի ունեցածի մեջ մեղադրում են կառավարությանը: Նրանց կարծիքով` հանքարդյունաբերության մասնավորեցման հետևանքով հանքափորների աշխատանքային պայմանները ավելի դժվարացել և կյանքի համար վտանգավոր են դարձել: «Սոմայում զանգվածային սպանությունների համար մեղավոր են նրանք, ովքեր իրականացրել են մասնավորեցման քաղաքականությունը, ովքեր վտանգի են ենթարկել աշխատողների կյանքը` շահույթ հետապնդելու նպատակով կրճատելով ծախսերը: Եվ նրանք պետք է պատասխան տան տեղի ունեցածի համար»,-ասվում է պետական ծառայողների արհմիության հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ