Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ալեքսանդր Տուրչինով. «Իշխանությունը պատրաստ է երկխոսության, բայց չի ենթարկվելու ռուսամետ զինյալների շանտաժին»

Ալեքսանդր Տուրչինով. «Իշխանությունը պատրաստ է երկխոսության, բայց չի ենթարկվելու ռուսամետ զինյալների շանտաժին»
15.05.2014 | 11:57

ՈՒկրաինայի ժամանակավոր կառավարությունը կլոր սեղան-քննարկումների շարք է սկսել Արևելյան ՈՒկրաինայի ճգնաժամը հաղթահարելու համար ԵԱՀԿ-ի առաջարկած գործողությունների պլանով։ Քննարկումներին մասնակցում են նախկին պաշտոնյաներ, օրենսդիրներ, տարբեր ոլորտների ղեկավարներ, բայց ոչ՝ ռուսամետ անջատողականներ։ Գործող նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ իշխանությունը պատրաստ է երկխոսության, բայց չի ենթարկվելու ռուսամետ զինյալների շանտաժին։ «Նրանք, ովքեր զենքը ձեռքներին պատերազմ են հրահրում սեփական երկրում՝ թելադրելով հարևան երկրի կամքը, պատասխան են տալու օրենքի առջև»,- ասել է նա:
Ավելի վաղ ՈՒկրաինայի գործող ղեկավարների նախաձեռնած քննարկումների վերաբերյալ դրական կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նշելով, որ որքան շատ մարդիկ ներգրավվեն այդ գործընթացում, այնքան՝ լավ, միաժամանակ ընդգծելով, որ կարող են մասնակցել միայն բռնության դեմ հանդես եկող մարդիկ։ Ռուսաստանը նույնպես սատարել է ԵԱՀԿ-ի այս ծրագիրը, բայց մեղադրել է ՈՒկրաինայի գործող իշխանություններին Արևելյան ՈՒկրաինայի ապստամբների հետ իրական երկխոսությունից հրաժարվելու համար։

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ