Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Համանախագահներին Բերձորում դիմավորել են բողոքի ակցիայով

Համանախագահներին Բերձորում դիմավորել են բողոքի ակցիայով
19.05.2014 | 12:03

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ մեկնել են Քարվաճառ, այնուհետև Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր, արցախցի երիտասարդներն ու Քաշաթաղի շրջանի բնակիչները դիմավորել են բողոքի ակցիայով և պաստառներով՝ «Պատասխանատու եք», «Մեր ընտրությունն արել ենք 1991-ին», «Հարգեք ժողովրդավարության սկզբունքները» բովանդակությամբ: Արցախցի երիտասարդները փակել են համանախագահների ճանապարհը՝ պահանջելով իջնել ու պատասխանել իրենց հարցերին: Երիտասարդների հետ հիմնականում զրուցել է ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը:
Երիտասարդները համանախագահներին ուղեկցել են մինչև Քաշաթաղի շրջանի վարչակազմի շենք, որտեղ տեղի է ունեցել համանախագահների և վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հանդիպումը: Ցուցարարները մնացել են շենքի բակում մինչև հանդիպման ավարտը՝ բարձրախոսով ներկայացնելով իրենց դիրքորոշումը՝ ազատագրված հողերի և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Հանդիպումը տևել է կես ժամ: Բերձորից համանախագահները մեկնել են Ստեփանակերտ:

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ