Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Էրմիտաժը ներկայացնում է Մոնեի ուշ շրջանի աշխատանքները

Էրմիտաժը ներկայացնում է Մոնեի ուշ շրջանի աշխատանքները
20.05.2014 | 17:15

Էրմիտաժում ներկայացված են Կլոդ Մոնեի երեք բնանկարները` Բայելերի ֆոնդից: Ցուցահանդեսը համակարգող Ալբերտ Կոստենևիչը նշել է, որ Կլոդ Մոնեի ուշ շրջանի ստեղծագործությունները միակողմանի են ներկայացված Էրմիտաժում, և նոր ցուցանմուշները լրացնում են նկարչի ստեղծագործությունների` թանգարանային հավաքածուն: Կլոդ Մոնեի` ստեղծագործական կյանքի վերջին շրջանի աշխատանքները ներկայացված են էքսպրեսիոնիստների սրահում:

Էրմիտաժը ցուցահանդեսը պատրաստել է Շվեյցարիայի Բայելերի ֆոնդի հետ համատեղ:
Համագործակցության շրջանակներում Էրմիտաժը նախատեսում է հաջորդ տարի ներկայացնել Պոլ Գոգենի աշխատանքները:

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ