ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Գորիսի քաղաքապետի թեկնածուի ինքնաբացարկն անխուսափելի էր

Գորիսի քաղաքապետի թեկնածուի ինքնաբացարկն անխուսափելի էր
21.05.2014 | 13:48

Գորիսի քաղաքապետի ևս մեկ թեկնածու` Տիգրան Կարապետյանը երեկ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել: Այսօր նա հայտարարություն է տարածել, որում նշում է իր որոշման անխուսափելիության մասին` չպարզաբանելով, թե ինչն է իրականում նպաստել իր ինքնաբացարկին: «Նման որոշում կայացրել եմ բավականին երկար ծանրութեթև անելուց հետո: Ստեղծված իրավիճակում սա այն քայլն է, որից խուսափելն անհնարին էր: Կարծում եմ, որ ինձ ճանաչողներն ու իմ համախոհները կհասկանան ինձ ու զերծ կմնան տարբեր գնահատականներից ու որակումներից»,- նշված է հայտարարության մեջ: Կարապետյանը շնորհակալություն է հայտնել իր համաքաղաքացիներին և նշել, որ, անկախ ընտրություններից, նպաստելու է Գորիսի բարգավաճմանը: «Մենք հրաժարվել ենք ընտրապայքարից, բայց չենք հրաժարվել մեր քաղաքը զարգացած, բարեկեցիկ տեսնելու, նաև դարձնելու մտադրությունից: Հուսով եմ, որ միասնականության, բարյացակամության դրսևորումները, ամենաքարքարոտ ճանապարհն անգամ իրար հետ անցնելու պատրաստակամությունը, ինչին մենք ականատես եղանք վերջին օրերին, իսպառ չեն վերանա մեր քաղաքից», -նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ինքնաբացարկ էր հայտնել Գորիսի քաղաքապետի թեկնածու Արա Բուդաղյանը: Խոսակցություններ կային, թե Բուդաղյանն իր թեկնածությունը հանել էր հօգուտ Տիգրան Կարապետյանի: Ավելի ուշ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել և Տիգրան Կարապետյանը: Ասվում էր, թե թեկնածությունից հրաժարվելուց առաջ նա չի իմացել Բուդաղյանի ինքնաբացարկի մասին: Կարապետյանի հայտարարության որոշ ձևակերպումներ հաստատում են լուրերն այն մասին, որ Գորիսում իսկապես լարված իրավիճակ է:

Դիտվել է՝ 1354

Մեկնաբանություններ