Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ավելի դյուրին, արագ և էժան

Ավելի դյուրին, արագ և էժան
25.05.2014 | 13:01

Այսօր Ծաղկաձորում «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի կազմակերպած սեմինարի ժամանակ Լեհաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչ Յոաննա Ֆոմինան նշեց, որ վիզային ռեժիմի ազատականացումը նպատակ ունի ԵՄ երկրներ մուտք գործելը դարձնել ավելի դյուրին, արագ ու էժան: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ «ԵՄ և ՀՀ-ի միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրով բազմակի վիզաներ են տրամադրվում քաղաքացիների մի քանի կատեգորիաների՝ լրագրողներին և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմին, կրթական փոխանակման ծրագրերով արտերկիր մեկնող ուսանողներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գործարարներին և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներին, այլոց:

Քննարկման ժամանակ հարց հնչեց, թե արդյոք դեսպանատներում լինո՞ւմ են սահմանափակումներ՝ որոշակի թվով մարդկանց վիզա տրամադրելու համար: «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ծրագրերի համակարգող Նիկոլայ Իսրայելյանն ասաց, որ չկա պաշտոնական սահմանափակում: Հարց եղավ նաև այն մասին, թե որքան ժամանակով է տրամադրվում վիզա՝ արտերկիր աշխատանքի մեկնողներին: Յոաննա Ֆոմինան պարզաբանեց, որ աշխատանքային վիզայի տրամադրման ժամկետները կարգավորվում են ազգային օրենսդրության շրջանակներում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 950

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ