Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Համայնքների խոշորացման հարցում Հայաստանը համագործակցում է ԵՄ-ի և ԵԽ-ի հետ

Համայնքների խոշորացման հարցում Հայաստանը համագործակցում է ԵՄ-ի և ԵԽ-ի հետ
26.05.2014 | 16:01

«Մեր ուշադրության կենտրոնում լիազորությունների ապակենտրոնացումն է, տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների մեծացումը, մասնակցության ու թափանցիկության սկզբունքների արդյունավետ կիրարկումն ու, վերջին հաշվով, մատուցվող ծառայությունների ծավալի ու որակի ընդարձակումը: Այս թիրախներին հասնելու և ՏԻ համակարգի զարգացումն ապահովող արդիական ու կարևոր խնդիր է համայնքների խոշորացումը»,- ասել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այսօր, Երևանում մեկնարկած «Հանրային կառավարման բարեփոխումները տեղական և տարածքային մակարդակներում» թեմայով դասընթացների բացմանը: Փոխվարչապետը նշել է, որ ՏԻ համակարգի բարեփոխումների հարցում Հայաստանը համագործակցում է ԵՄ-ի և ԵԽ-ի համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ միջազգային ու եվրոպական երկրների ազգային կառույցների հետ:
Նշենք, որ դասընթացներն անցկացվում են Չեխիայի արտգործնախարարության և Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ` ԵՄ Արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում և կայունություն» հարթակի հանրային կառավարման աշխատանքային խմբի շրջանակներում: Դասընթացներին մասնակցում են Արևելյան գործընկերության և ԵՄ անդամ երկրների փորձագետներ: Միջոցառման նպատակը հանրային կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումն է:

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ